Իրանը չի պատրաստվում պատերազմ սկսել, սակայն վճռական պատասխան կտա իր ուղղությամբ ցանկացած ռազմական ագրեսիայի։ Այս մասին ասվում է նամակում, որը ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ուղարկել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Անվտանգության խորհրդի նախագահ Ջեյմս Կարիուկիին:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ չի ձգտում ոչ լարվածության, ոչ պատերազմի և պատերազմ չի սկսի։ Սակայն ռազմական ագրեսիայի դեպքում Իրանը վճռականորեն կգործի ի կատարումն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի իր անքակտելի իրավունքի», – ասված է նամակում, որը ՏԱՍՍ-ին տրամադրել է ՄԱԿ-ին առընթեր իրանական առաքելությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է՝ առավելագույնը 15 օր ժամանակ է տվել Իրանի հետ պայմանավորվածության հասնելու համար:
