Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
|
ԱՀ նախագահի պաշտոնակար, ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը ևս «Եռաբլուր» զինվորական պանթեոնում է: Այսօր արցախյան շարժման 38-ամյակն է:
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի՝ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի հայտարարությանը, Դանիելյանն ասել է. «Նիկոլ Փաշինյանի ասածները չեմ ցանկանա մեկնաբանել: Մեր պայքարը շարունակվում է, մեր իրավունքների պայքարը շարունակվում է, դա մեկ մարդով կամ այսօրվա իշխանությունների որոշելիքը չէ, որ դադարում ենք պայքարել»:
***
|
Արցախյան շարժումը Նիկոլ Փաշինյանը չի սկսել, որևէ մեկը չի կարող ժողովրդին արգելել պայքարել իր իրավունքների համար. Արթուր Խաչատրյան
Արցախյան շարժումը մեր 3–րդ հանրապետության ծառի արմատն էր։ Եթե ոմանք փորձում են կտրել, չորացնել ծառի արմատը, իրենք կչորացնեն ամբողջ ծառը, Արցախյան շարժման 38–րդ ամյակի առթիվ Եռաբլուր այցելության ժամանակ ABC-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Եթե Փաշինյանը դեմ է խոսում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքներին, դա նշանակում է, որ նա արդարացնում է Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը, ցեղասպանությունը։ Եթե իրենք շանտաժի են ենթարկում ժողովրդին, թե դա կբերի պատերազմի, դա նշանակում է խաչ ես քաշում միջազգային իրավունքի վրա»։