Վլահովիչի ծառայություններով հետաքրքրված են մի քանի թոփ ակումբներ

Վլահովիչի ծառայություններով հետաքրքրված են մի քանի թոփ ակումբներ

Դուշան Վլահովիչը որոշում է կայացնում կարիերայի վերաբերյալ․ հաղորդում է Tuttosport-ը։

Նշվում է, որ ֆուտբոլիստի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը, և հարձակվողն ունի մի քանի տարբերակ կարիերան շարունակելու համար։

Վլահովիչը կարող է մնալ «Յուվենտուսում», բայց եթե նոր պայմանագրի պայմանները չբավարարեն 26-ամյա հարձակվողին, նա կքննարկի «Միլանի» առաջարկը, որը հետաքրքրված է Դուշանով։ Հետաքրքրություն կա նաև Պրեմիեր լիգայի մի քանի ակումբների և «Բարսելոնայի» կողմից։

Սերբ հարձակվողը վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել նոյեմբերի վերջից և կվերադառնա մարտի 1-ին «Ռոմայի» դեմ խաղին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment