
Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են ընթանում:
Այդ մասին լրատվամիջոցներին ասացին ՆԳՆ ոստիկանությունից։
«ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ Արմավիրի մարզի շուրջ երկու տասնյակ հասցեներում իրականացնում են խուզարկություններ», – հայտնեցին գերատեսչությունից:
Խուզարկությունների առիթը և կոնկրետ տեղանքները չեն նշվում։