Միացյալ Նահանգները մերժել է վիզա տրամադրել Բելառուսի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովի գլխավորած պատվիրակությանը՝ Վաշինգտոնում կայանալիք «Խաղաղության խորհրդի» նիստին մասնակցելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարարությունը։
«Բոլոր անհրաժեշտ ծանուցումները ուղարկվել են ամերիկյան արարողակարգային ծառայություններին՝ համաձայն սահմանված ընթացակարգերի, և վիզայի փաստաթղթերը ներկայացվել են նախապես։ Սակայն, չնայած մեր կողմից բոլոր անհրաժեշտ ընթացակարգերի կատարմանը, մեր պատվիրակությանը վիզաներ չեն տրամադրվել։ Այս իրավիճակը բնականաբար հարց է առաջացնում. ի՞նչ խաղաղության և ի՞նչ հետևողականության մասին կարող է խոսք լինել, եթե մեր մասնակցության համար նույնիսկ տարրական ձևականությունները կազմակերպիչները չեն պահել», – հայտնել են Բելառուսի արտգործնախարարությունից։
