Այս պահին ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Արմավիրի մարզի մի շարք հատվածներում, այդ թվում՝ Մերձավանում, խուզարկություններ են իրականացնում։ Այս մասին տեղեկանում ենք «Հայկական ժամանակ»-ից։
Auroranews.am-ը կապ հաստատեց Ներքին գործերի նախարարության հետ։ ՆԳՆ-ից հաստատեցին մեր տեղեկությունը՝ մանրամասներ չհայտնելով։
«ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ Արմավիրի մարզի շուրջ երկու տասնյակ հասցեներում իրականացնում են խուզարկություններ»,- հայտնում են գերատեսչությունից։