Aurora News | Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է արել․ վերադառնում եմ ավելի մեծ վստահությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վաշինգտոնից Հայաստան է վերադառնում խաղաղության ավելի մեծ վստահությամբ։ Այդ մասին նա գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Կարոտեցի Հայաստանը։ Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ»,- գրել է ՀՀ վարչապետը։

Հավելենք՝ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Վաշինգտոն էր մեկնել փետրվարի 18-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով՝ մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին։

Գրառմանը կից վարչապետը հրապարակել է հետևյալ տեսանյութը։

Leave a Comment