Փետրվարի 20-ի դրությամբ ճանապարհները բաց են, առկա են սահմանափակումներ և մերկասառույց

Փետրվարի 20-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: 

Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ճանապարհը և

Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ճամբարակի, Սևանի, Սիսիանի, Գորիսի և Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Leave a Comment