Փետրվարի 19-ին, ժամը 23։09-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի մեծ կամրջի վրա այրվում է բեռնատար ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։20-ին, մարվել՝ 23։29-ին։ Այրվել է «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի սրահի հատվածը։