Եղանակը Հայաստանում և Արցախում փետրվարի 20-ին – Armenia Today

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում փետրվարի 20-ին սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 4-8մ/վ արագությամբ։

Երևանում սպասվում է անձրև։ Ցերեկը կանխատեսվում է 12-14 աստիճան տաքություն, երեկոյան՝ 6-8 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 2-5 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 2-5 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 4-7 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 10-13 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 1-4 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 10-12 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 11-13 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 2-5 աստիճանի։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 8-13 աստիճան։

Արցախում փետրվարի 20-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 19 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 12 աստիճան: Քամին հարավարևմտյան է՝ 4-8 մ/վրկ արագությամբ։

Leave a Comment