ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2025/26թթ․ խաղարկության անցումային փուլի առաջին խաղում հայկական «Նոան» 1։0 հաղթել է հոլանդական «ԱԶ Ալկմարին»։
52-րդ րոպեին միակ գնդակը խփել է Հովհաննես Համբարձումյանը։ Խաղը տեղի է ունեցել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, պատասխան հանդիպումը կայանա կկայանա փետրվարի 26-ին Ալկմարում:
Սա հայկական ակումբի առաջին փլեյ-օֆֆ խաղն էր և առաջին հաղթանակը։
Ընկերական խաղում «Նոան» հունվարի 24-ին 1։0 հաշվով հաղթել էր «Լեխ Պոզնան» ֆուտբոլային ակումբին։
