Կոնֆերենցիաների լիգա․ «Նոա»-ն տպավորիչ հաղթանակ տարավ

Կոնֆերենցիաների լիգա․ «Նոա»-ն տպավորիչ հաղթանակ տարավ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում ընդունեց հոլանդական «ԱԶ Ալկմարին»։

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած խաղում 1:0 հաշվով հաղթեց երևանյան թիմը։

Խաղի ճակատագիրը վճռեց 53-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանի հուժկու հարվածով խփած միակ գոլը։

Թիմերի միջև վճռորոշ պատասխան հանդիպումը կկայանա Նիդերլանդներում՝ փետրվարի 26-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment