Գազայի հատվածում խաղաղության գործընթացը չի ներառում պլան Բ, քանի որ դա կնշանակեր ռազմական գործողությունների վերսկսում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ կազմակերպված Խաղաղության խորհրդի առաջին նիստում։
«Սակայն այս պահին ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է սրա վրա. մենք պետք է ճիշտ անենք դա, քանի որ Գազայի համար պլան Բ չկա: Բ պլանը պատերազմի վերադարձն է: Այստեղ ոչ ոք դա չի ուզում»,-ասել է նա։
«Պլան Ա-ն՝ առաջ շարժվելու միակ ճանապարհը, Գազայի վերականգնումն է այնպես, որ ապահովվի երկարատև և կայուն խաղաղություն, որտեղ բոլորը կարող են ապրել այնտեղ կողք կողքի և երբեք չանհանգստանալ հակամարտության, պատերազմի, մարդկային տառապանքի և ավերածությունների վերադարձի մասին», – եզրափակել է նա։