ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում ողջունել է «Խաղաղության խորհրդի» մասնակիցներին և բարձր գնահատել նրանց մասնակցությունը նախաձեռնությանը։ Նա նշել է, որ խաղաղության հասնելը դժվար խնդիր է, սակայն իր խոսքով՝ արդեն հաջողվել է կանգնեցնել ութ պատերազմ։
Թրամփը հատուկ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության դադարեցմանը՝ նշելով, որ կողմերը պատերազմել են 30 տարի, սակայն հակամարտությունը հաջողվել է կարգավորել ընդամենը 24 ժամում։ Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին, ինչն արժանացել է դահլիճի ծափահարություններին։ ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ընկերական հարաբերություններ են հաստատել.
«Խաղաղություն հաստատվեց երկու կարևոր երկրների միջև, և ես դա երբեք չեմ մոռանա», – ասել է Թրամփը: