Թրամփը կարծում է, որ Փաշինյանն ու Ալիեւն ընկերներ են դարձել

Վաշինգտոնում Խաղաղության խորհրդի առաջին գագաթնաժողովի իր ելույթում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ հիշեցրել է, որ ներդրում է ունեցել ութ հակամարտությունների կարգավորման մեջ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի։

«30 տարի պայքար, ու մենք ամեն ինչ լուծեցինք։ Մեծ շնորհակալություն ձեզ։ Դա մեծ գործ է։ Ես կարծում եմ, որ նրանք (ի նկատի ունի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին- խմբ.) ընկերներ են դարձել։ Ես վստահ չեմ, թե կարող եմ դա ասել, բայց այդպես եմ կարծում»,- հայտարարել է Թրամփը՝ մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ընթացքը։

ԱՄՆ առաջնորդը Փաշինյանին և Ալիևին անվանել է նաև «լավ մարդիկ ու կոշտ առաջնորդներ»։ «Մենք խաղաղություն ունենք երկու շատ կարևոր երկրների միջև, և ես դա երբեք չեմ մոռանա»,- հավելել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ գրեթե բոլոր հակամարտությունները, որոնք հնարավոր է եղել կարգավորել իր միջնորդությամբ, լուծվել են «գրեթե երկու օրվա ընթացքում»։

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment