Aurora News | Լուրերը մեկ տողով. հրդեհ Երևանում, բարձր մակարդակի հանդիպումներ Վաշինգտոնում և նոր սոցիալական որոշումներ Հայաստանում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

• Իսակովի պողոտայում խոշոր հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է ավտոմեքենա, երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ 

• Վաշինգտոնում մեկնարկել է «Խաղաղության խորհրդի» առաջին նիստը, տեղի են ունեցել բարձր մակարդակի հանդիպումներ:

• Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում  ոչ պաշտոնական շփում  ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

• Կառավարությունը սահմանել է երրորդ և հաջորդ երեխաների համար ամսական 50 հազար դրամ նպաստ, հաստատվել է վճարման նոր կարգը, որը կգործի ավտոմատ համակարգով։

• Գերմանիայի կանցլերը կոշտ հայտարարություններ է արել Ռուսաստանի իշխանությունների հասցեին՝ նշելով, որ հարաբերությունների կարգավորումը մոտ ապագայում անհնար է։

• The Economist-ը գրում է, որ ԱՄՆ նախագահի ազդեցությունը Ուկրաինայի վրա նվազել է, իսկ Վաշինգտոնի ֆինանսական աջակցությունը կտրուկ կրճատվել է։

• Թեհրանում հաղորդվում է զինվորականների գաղտնի հանդիպումների մասին, ինչը տարածաշրջանային լարվածության ֆոնին մտահոգություններ է առաջացրել։

• Ռուսաստանի նախագահը դատավորներին կոչ է արել փոքր իրավախախտումների դեպքում անմիջապես ազատազրկում չկիրառել և ցուցաբերել տարբերակված մոտեցում։

Leave a Comment