Մերցը Պուտինի մասին կտրուկ հայտարարություն է արել • Tribune.am

Գերմանական «Ռայնփֆալց» թերթին տված հարցազրույցում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը բացառել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսություն սկսելու հնարավորությունը։

«Ես դա գործնականում անհնար եմ համարում», — ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին։

Նա նաև բացառել է Ուկրաինայում հակամարտության պատճառով ռուսական գազի մատակարարումների վերսկսման հնարավորությունը։

Հունվարին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հույս էր հայտնել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման վերաբերյալ՝ այն անվանելով եվրոպական երկիր։

Leave a Comment