19 փետրվարի 2026 – 18:37 AMT
PanARMENIAN.Net – Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում կարճատև շփում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Radar Armenia-ն:
Հրապարակված տեսանյութից երևում է, որ զրույցին մասնակցել են նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։
Մեկ այլ տեսանյութից երևում է նաև, որ վարչապետը Թրամփի կողմից ողջունվելուց հետո կարճատև զրույց է ունեցել նաև փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Վենսի հետ։
Փաշինյանը և Ալիևը փետրվարի 19–ին Վաշինգտոնում մասնակցելու են Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։