Կձևավորվի համայնքային սոցիալական ծառայությունների միասնական համակարգ

Կձևավորվի համայնքային սոցիալական ծառայությունների միասնական համակարգ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը մշտապես ուսումնասիրում է համայնքի կարիքներն ու ձևավորում լուծումներ՝ իրական աջակցություն ապահովելու համար։ Այս նպատակով մեկնարկել է նոր նախաձեռնություն՝ համայնքում սոցիալական ծառայությունների միասնական և արդյունավետ համակարգ ձևավորելու համար։

Ուսումնասիրվել է միջազգային լավագույն փորձը։ Մասնավորապես, Երևան–Քեմբրիջ քույր քաղաքների համագործակցության շնորհիվ հնարավորություն ստեղծվեց ծանոթանալու Քեմբրիջի սոցիալական ծառայությունների մոդելին և գնահատելու դրա կիրառման հնարավորությունը Երևանում։

Արդեն առկա է համայնքային սոցիալական ծառայությունների ներդրման նախագիծ և փաստաթղթային փաթեթ՝ կազմակերպության գործունեության մեկնարկը տալու համար։

Երևանի քաղաքապետարանը երևանցիների համար շարունակում է ապահովել ժամանակակից և արդյունավետ սոցիալական ծառայություններ:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment