«Սարսափելի», «դեմ եմ, եկեղեցին անկախ է», «չեզոք». քաղաքացիները՝ եկեղեցի-իշխանություն ճգնաժամի մասին

Տևական ժամանակ առաջ սկսված իշխանություն-եկեղեցի հարաբերությունները դինամիկորեն սրվում են: Դրանով էր նաև պայմանավորված, որ այս տարի Եպիսկոպոսաց ժողովը, որն ի սկզբանե պետք է կայանար ավելի վաղ և Մայր Աթոռում, տեղափոխվել էր Ավստրիա` փետրվարի 16-19-ը:

Այն Եպիսկոպոսաց ժողովից վերածվեց հավաքի՝ բարձրաստիճան հոգևորականների մեծ մասի բացակայության պատճառով:

Հոգևորականների՝ ժողովին ի պաշտոնե մասնակցելու հնարավորություն չունենալը պայմանավորված էր հոգևորականների նկատմամբ սկսված իրավական տարբեր գործընթացներով: Եպիսկոպոսաց հավաքին չի մասնակցել նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ նույն պատճառով:

Armenia today-ը քաղաքացիների շրջանում հարցում է անցկացրել` պարզելու, թե ի՞նչ վերաբերմունք ունենք իշխանության և եկեղեցու միջև սկսված և խորացող ճգնաժամի մասին:

Հարցվածների մեծ մասը դեմ է իշխանության ձեռնարկած քայլերին` կարծելով, որ դրանք հակասահմանադրական գործողություններ են:

«Էս իշխանությունը ոչ մի ճիշտ բան չի անում»,- ասել է քաղաքացիներից մեկը:

Ոմանք հակառակը` սատարում են իշխանության ձեռնարկած քայլերը` նշելով, որ եկեղեցում կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն:

«Կաթողիկոսը մի տեսակ ընդդիմադիր կեցվածք ունի»,- ասել է հարցման մեկ այլ մասնակից:

Մեկ ուրիշն էլ հավելել է, որ «եկեղեցին չպիտի խառնվի քաղաքական հարցերին»:

Հարցվածների մի մասն էլ չեզոք դիրքորոշում ունի ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:

Leave a Comment