«Արսենալը» չի կարողացել հաղթել հետնապահին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի մեկնարկային խաղում առաջատար «Արսենալը» դրամատիկ պայքարում ձեռքից բաց է թողել հաղթանակը հետնապահ «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում (2-2)։

Արդեն 5-րդ րոպեին Բուկայո Սական բացել է հաշիվը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 56-րդ րոպեին, Պիերո Ինկապիեն կրկնապատկել է հյուրերի առավելությունը։

Սակայն «Վուլվերհեմփթոնը» կարողացել է ուժ գտնել և վերադառնալ խաղ։ 61-րդ րոպեին Ուգո Բուենոն կրճատեցլ է հաշվի տարբերությունը։ 90+3-րդ րոպեին «Արսենալի» կազմում փոխարինման է դուրս եկել Ռիկարդո Կալաֆիորին, ով ընդամենը մեկ րոպե անց՝ 90+4-րդ րոպեին դարձել է ինքնագոլի հեղինակ։

Այսպիսով՝ լոնդոնյան ակումբը Պրեմիեր լիգայի երկրորդ անընդմեջ խաղն ավարտել է ոչ-ոքի։ «Արսենալը» 58 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Մանչեսթեր Սիթին» 5 միավոր բայց նաև մեկ խաղ պակաս ունի։ «Վուլվերհեմփթոնը» 10 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Leave a Comment