Ընթերցանության խրախուսումը Կառավարության քաղաքականության առաջնահերթ ուղղություն է. նախարար

Ընթերցանության խրախուսումը Կառավարության քաղաքականության առաջնահերթ ուղղություն է. նախարար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Գիրք նվիրելու օրվան. «Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որն ավելի քան 15 տարի մեր երկրում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Եվ այս կապակցությամբ մեր նախարարությունը Կառավարության նիստի բոլոր մասնակիցներին փոխանցել է գրքեր, որոնք տարբեր տարիներին հրատարակվել են պետության աջակցությամբ: Իհարկե, այս գրքերի մեջ մեծ բաժին ունեն հենց Հովհաննես Թումանյանի գործերը, բայց մենք սիրով գործընկերներին ենք փոխանցել ժամանակակից հայ գրողների, նաև թարգմանական գրականության նմուշներ: Հուսով եմ՝ կարդալու ժամանակ կունենաք, նաև գուցե միմյանց փոխանցենք մեր կարդացած գրքերը, որովհետև սա իսկապես մեր աշխատանքի և զարգացման կարևոր բաղադրիչ է: Իրականում, ընթերցանության խրախուսումը Կառավարության քաղաքականության շատ կարևոր և առաջնահերթ ուղղություն է»:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment