Aurora News | Լուրերը մեկ տողով .ԵՄ ակտիվացում, տարածաշրջանային լարվածություն և ներքին զարգացումներ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

• Երևանում տեղի ունեցած կրակոցների դեպքից հետո Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է իրականացնել բարփոխումներ՝  կրթական և իրավապահ համակարգում։

• ԵՄ-Հայաստան հարաբերությունները մտնում են նոր փուլ․ քննարկվել են կապակցվածության ծրագրեր, հաստատվել է ֆինանսական աջակցության փաթեթ, ընդգծվել է ժողովրդավարական աջակցությունը։

• Եվրախորհրդարանում պահանջել են գործուն քայլեր Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակման համար, ԵՄ-ն շարունակում է հարցը պահել օրակարգում։

• Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է թագավոր Չարլզի կրտսեր եղբորը ՝ նախկին սկանդալային կապերի հետ կապված կասկածներով։

• Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները շարունակվում են փակ ձևաչափով, նոր մանրամասներ չեն հրապարակվում։

• Ռուսաստանն ու Իրանը համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում՝ տարածաշրջանային լարվածության ֆոնին, ԱՄՆ-ը մեծացնում է իր ներկայությունը։

• ԵՄ-ն ներկայացրել է Ռուսաստանի նկատմամբ պահանջների փաթեթ՝ ներառելով ապառազմականացում, զորքերի դուրսբերում և փոխհատուցումներ։

Leave a Comment