19 փետրվարի 2026 – 16:46 AMT
PanARMENIAN.Net – Աջափնայկում կրակոցների նման միջադեպերը չեն կարող նորմալ դիտարկվել որևէ մարդու կողմից կամ որևէ հասարակությունում, ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:
«Ցավոք, տարատեսակ իրավիճակներում գործ ենք ունենում նման բացասական երևույթների և միջադեպերի հետ։ Երեկ տեղի ունեցածը մի շարք դեպքերում նաև մարդկանց կրթության և մշակույթի հետ կապված խնդրահարույց իրավիճակի հետևանք է։ Եվ համարում եմ, որ այդ առումով և կրթության համակարգը պետք է ամբողջապես բարեփոխվի, և նաև տարբեր իրավապահ մարմիններ պետք է պատշաճ աշխատանքներ իրականացնեն»,- ասել է Մանասյանը, հայտնում է Արմենպրեսը:
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում փետրվարի 18-ին կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով յոթ մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից մեկը մահացել է, երեքի վիճակը միջին ծանրության է, երեքինը՝ ծանր։