Իրավապահները զննություն են կատարում Գագիկ Ծառուկյանի տանը




armtimes.com Իրավապահները զննություն են իրականացնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տանը:


 


Այս մասին տեղեկությունը հայտնել է նրա փաստաբան Էմին Խաչատրյանը՝ նշելով, որ տվյալ քրեական գործը որևէ առնչություն չունի Գագիկ Ծառուկյանի հետ։


 


Գործը հարուցվել է դեռևս 2020 թվականին Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ, և արդեն շուրջ վեց տարի քննվում է, անհրաժեշտություն է առաջացել փորձագետների միջոցով զննել որոշ հողատարածքներ, որոնց մի հատվածը համընկնում է Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքների հետ։


Leave a Comment