Գործարանի տանիքը փլուզվել է․ հնարավոր է՝ փլատակների տակ մարդիկ լինեն

Լիպեցկի մարզում գործարանի տանիքը փլուզվել է արտադրամասերից մեկում, իր Telegram ալիքում հայտնել է նահանգապետ Իգոր Արտամոնովը։

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ փլատակների տակ կարող են մարդիկ լինել», – ընդգծեց պաշտոնյան։

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Կրասնինսկի շրջանում: Գործարանում սկսվել են արտակարգ փրկարարական գործողություններ, և փրկարարական ծառայություններ են ուղարկվել դեպքի վայր:

Շրջանի ղեկավար Սերգեյ Պոլյակովը կազմակերպել է արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի աշխատանքը՝ միջադեպի հետևանքները վերացնելու համար, պարզաբանել է Արտամոնովը։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային ստորաբաժանումը հավելել է , որ տանիքի փլուզումը տեղի է ունեցել Գրեբենկինո գյուղում գտնվող եռակցման արհեստանոցում։

Leave a Comment