2026 թ․ ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն միայն անկանխիկ եղանակով

Կենսաթոշակը կամ նպաստը դեռևս կանխիկ եղանակով ստացող 21 539 քաղաքացիները վճարող կազմակերպության փոփոխության վերաբերյալ դիմում կարող են ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը և իրենց ցանկությամբ ընտրել կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ԱՍՆ-ից։

Եթե քաղաքացին կենսաթոշակը կամ նպաստը վճարող կազմակերպությունը փոխելու վերաբերյալ դիմում չի ներկայացնում մինչև 2026 թ․ մարտի 5-ը, ապա վճարող կազմակերպության ընտրությունը կկատարվի ինքնաշխատ եղանակով։

Մարտի 5-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկի փոփոխության դիմումներ չեն ընդունվի։

2026 թ․ ապրիլի 1-ից հետո դիմում ներկայացնելու դեպքում՝ բանկի փոփոխությունը կկատարվի ընդհանուր կարգով։

Բանկի կողմից սուրհանդակային ծառայության միջոցով կառաքվեն բացառապես տեղաշարժման սահմանափակում ունեցող քաղաքացիների քարտերը։

Կենսաթոշակի և նպաստի քարտերով անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում՝ քաղաքացիները հնարավորություն ունեն ստանալ մինչև 20 % հետվճար (մինչև 10,000 դրամ)։ Հունվար ամսվա տվյալներով՝ հետվճարի ծրագրից արդեն իսկ օգտվում է 415 228 քաղաքացի, որոնց ընդհանուր առմամբ փոխանցվել է 2,9 մլրդ դրամ հետվճար․ հունվար ամսվա դրությամբ՝ միջին հետվճարի չափը կազմել է շուրջ 7000 դրամ։

Leave a Comment