ՄԹ նախկին արքայազն Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը ձերբակալվել է պաշտոնեական պարտականությունները չարաշահելու կասկածանքով (նախկինում հայտնի որպես արքայազն Էնդրյու)։ Նա պահվում է ոստիկանության ձերբակալվածների մեկուսարանում։
Ձերբակալությունը տեղի է ունեցել նրա տանը՝ Սենդրինգհեմի համալիրում, երբ նշելիս է եղել ծննդյան 66-րդ տարեդարձը։
Հաղորդվում է, որ նա մեղադրվում է միլիարդատեր մանկապիղծ Ջեֆրի Էփշտեյնին գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ, երբ նա 2010թ. զբաղեցրել է առևտրի հատուկ ներկայացուցչի պաշտոնը։
Ոստիկանությունն այս պահին հետաքննություն է իրականացնում, այդ թվում՝ նրա հետ կապված այլ փաստերի գոյության վերաբերյալ, սակայն պաշտոնական մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։
