Իրանը չի ցանկանում պատերազմ ԱՄՆ-ի հետ. Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիան


Միջազգային


Իրանը մտադրություն չունի պատերազմի մեջ մտնել Միացյալ Նահանգների հետ։

Ինչպես հաղորդում է IRNA-ն, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը։

«Մենք չենք ուզում կռվել։ Ես կարծում եմ, որ պատերազմի հարցը պետք է մի կողմ դրվի։ Սակայն, եթե ուժ կիրառվի, մենք չենք հանձնվի», – ասել է նա։

Պեզեշկիանը նաև մեկնաբանել է երկրի ներքին իրավիճակը։ Նրա խոսքով՝ Իրանի մի քանի շրջաններում խնդիրներ և անարդարություններ կան, բայց իշխանությունները ձգտում են դրանց լուծմանը։

«Իհարկե, սրանք այն խնդիրները չեն, որոնք կարող են լուծվել մեկ գիշերվա ընթացքում», – նշել է նախագահը։

Նա հավելել է, որ իրանական հասարակությունը գտնվում է ուժեղ ճնշման տակ: Նա ասել է, որ մտավորականները, սոցիոլոգները, գործարարները, կրոնական առաջնորդները և այլ հասարակական գործիչներ պետք է համատեղ աշխատեն այս ճնշումը մեղմելու համար։


Leave a Comment