Կառավարությունը 948 մլն դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար

Կառավարության այսօրվա որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2022-2025 թթ. սուբվենցիոն մի շարք ծրագրեր՝ ընդհանուր 948,541.3 հազար դրամի չափով:

Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, սա այս տարվա պետբյուջեի մասով առաջին համաֆինանսավորումն է, որն ընդգրկում է 16 համայնքների 18 ծրագիր:

 «Սա այս տարվա ընթացքում պետական համաֆինանսավորման ծրագրի՝ պետբյուջեի մասով առաջին համաֆինանսավորումն է», սա ասել է Դավիթ Խուդաթյանը:

Նախարարը թվարկել է որոշմամբ համաֆինանսավորվող ծրագրերը. Արագածոտնի մարզ՝ Ապարան համայնքի Շենավան բնակավայրում նոր մանկապարտեզի կառուցում- լրացուցիչ աշխատանքներ, Ապարան բնակավայրի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, Արմավիրի մարզ՝ Արաքս համայնքի Արաքս բնակավայրի Րաֆֆու փողոցի կենտրոնական ճանապարհի մայթեզրերի կառուցման և սալարկման աշխատանքներ, Լոռու մարզ՝ Ալավերդի համայնքի Ճոճկան բնակավայրի մարզադաշտի վերանորոգում, Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրի Ա. Մյասնիկյան և Պանրագործների փողոցների ասֆալտապատում, Կոտայքի մարզ՝ Ակունք համայնքի Ակունք բնակավայրի կոյուղու ցանցի կառուցում -2-րդ փուլ, Գառնի համայնքի Գառնի, Գեղարդ, Գողթ բնակավայրերի խմելու ջրագծերի անցկացում, Ջրվեժ համայնքի Ջրվեժ բնակավայրի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, Արզնի համայնքի 5-րդ, 6-րդ, 11-րդ, 12-րդ փողոց 3-րդ նրբանցք և 15-րդ փողոցների ասֆալտապատում, Սյունիքի մարզ՝ Սիսիան համայնքի Աղիտու և Վաղատին բնակավայրերում խմելու ջրագծերի վերանորոգում, Կապան համայնքի Աղվանի բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում, Տեղ համայնքի Կոռնիձոր և Վաղատուր բնակավայրերում խաղահրապարակների և ժամանցի կենտրոնների կառուցում, Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրի Շահումյան 8 հասցեի բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ, Գորիս համայնքի Գորիս բնակավայրի Այգեստան փողոցի մի հատվածի հիմնանորոգում՝ Քրիստափորի փողոցից մինչև քաղաքային ֆուտբոլի դաշտ, Վայոց ձորի մարզ՝ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի նոր քաղաքային գերեզմանոցի կառուցում, Մալիշկա բնակավայրի ներհամայնքային փողոցների ասֆալտապատում-լրացուցիչ աշխատանքներ, Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրի 9-րդ փողոցի սալապատում տուֆով, Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրի Գետափնյա փողոցի ասֆալտապատում և մայթերի վերանորոգում:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment