Անի Սամսոնյանը հարցաքննվել է որպես տուժող, հարուցվել է վարույթ

Անի Սամսոնյանը հարցաքննվել է որպես տուժող, հարուցվել է վարույթ

19 փետրվարի 2026 – 14:41 AMT

PanARMENIAN.Net – Ազգային ժողովի նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը հարցաքննվել է որպես տուժող։ Այդ մասին տեղեկացրել են Գլխավոր դատախազությունից, հայտնում է Factor.am-ը:

«2025 թվականի հունվարին Անի Սամսոնյանի կողմից ՀՀ դատախազություն ներկայացրած հաղորդման հիմքով՝ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն): Փետրվարի 18-ին ներկայացրած հաղորդման հիմքով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 196.1. -ի 1-ին մասով (հետամտելը): Կատարվում է նախաքննություն մեկ վարույթի շրջանակում», հայտնել են դատախազությունից:

Փետրվարի 18-ին Սամսոնյանը հայտարարել էր, թե ներխուժել են իր աշխատավայր, ինչի հետևանքով ինքը դիմել է ինքնապաշտպանության։

«Հայաստանի իրավապահ համակարգի դեկորատիվ փայլն ու «օպերատիվ» պաշտպանությունը: Դեռևս հունվարին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ դատախազություն ինձ հետամտելու և խուլիգանության (այդ թվում քաղաքական բնույթով) համար: Ութ ամիս շարունակ համբերելուց հետո, երբ հասկացա, որ հետապնդումները վտանգավոր բնույթ են ստանում, որոշեցի որպես օրինապահ քաղաքացի չդիմել այլ միջոցների և պաշտպանություն փնտրել հայրենի իրավապահ համակարգում: Մինչև այսօր որևէ քայլ չի ձեռնարկվել, իսկ բանը հասավ նրան, որ այսօր տվյալ անձը ներխուժել է իմ աշխատավայր և ես ստիպված եմ եղել դիմել ինքնապաշտպանության: Գրեթե վստահ եմ, քաղաքական ստատուսի համար ինձ պատժելու դեպքում իրավապահ համակարգը մեկ րոպե չէր կորցնի: Հետո ասում եք ինչի են մարդիկ դիմում ինքնադաստանի ու չեն վստահում իրավապահներին»,- գրել էր նա ֆեյսբուքյան էջում:

Leave a Comment