19 փետրվարի 2026 – 14:47 AMT
PanARMENIAN.Net – Իրավապահ մարմինները զննություն են իրականացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տանը։ Այդ մասին տեղեկացել է նրա փաստաբան Էմին Խաչատրյանից, հայտնում է Radar Armenia-ն:
Փաստաբանի փոխանցմամբ՝ տվյալ քրեական գործը որևէ կապ չունի Գագիկ Ծառուկյանի հետ։ Այն հարուցվել է դեռևս 2020 թվականին՝ Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ և մոտ վեց տարի քննվել է։
Գործի շրջանակում առաջացել է անհրաժեշտություն փորձագետների ներգրավմամբ զննել մի շարք հողատարածքներ, որոնց մի հատվածը համընկել է Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքների հետ։
«Մենք, խոչընդոտելու որևէ նպատակ չունենալով, թույլատրել ենք, որ իրականացվի այդ զննությունը», — նշել է փաստաբանը։
Նրա խոսքով՝ իրականացվող գործողությունը տեխնիկական առումով բարդ չէ և, ամենայն հավանականությամբ, ավարտվելու է մոտ մեկ ժամվա ընթացքում։