Ավերբուխը գնահատել է Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելու Ադելիա Պետրոսյանի հնարավորությունները

2002 թվականի օլիմպիական փոխչեմպիոն, պարուսույց և պրոդյուսեր Իլյա Ավերբուխը գնահատել է Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանի հեռանկարներն Իտալիայում կայանալիք Օլիմպիական խաղերում։

Նրա խոսքով՝ Պետրոսյանը կարող է ոսկե մեդալ նվաճել, եթե քառակի ցատկ կատարի և ազատ ծրագրում մաքուր հանդես գա։

«Առանց քառացատկի դժվար կլինի մեդալի հույս ունենալ։ Քառացատկի և մաքուր ելույթի դեպքում նա բոլոր հնարավորություններն ունի ոսկե մեդալ նվաճելու»,- ասել է Ավերբուխը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

Փետրվարի 18-ին Պետրոսյանը կարճ ծրագրում զբաղեցրել էր հինգերորդ տեղը՝ հավաքելով 72,89 միավոր։ Իր ծրագրում նա կատարել էր կրկնակի ակսել, եռակի լուց և եռակի ֆլիպ/եռակի ոտքի պտույտ համադրությամբ։ Ազատ ծրագիրը նախատեսված է փետրվարի 19-ին։

Հայաստանը ներկայացնող մարզիկներն ավարտել են մրցելույթներն ձմեռային Օլիմպիական խաղերում։

Դիտեք նաև՝

Leave a Comment