Քոչարյանի գովքն օրնիբուն անող Բորիկին իր պատվիրատուն կրկին որոշել է փողի դիմաց ստորացնել, ինչը նշանակում է, որ ոմանք Սարգսյանի ստվերից անգամ չեն կարողանում հանգիստ գտնել: Բորիկն անում է հայտարարություններ, որոնք սկզբունքորեն անհնար է ապացուցել. Բորիկը հակալրագրողական գործողություն է իրականացրել՝ ոռից օյիններ հանելով: Եթե ճշմարտութան ակունքը «սեփական աղբյուրներն են», ապա մեկ ուիշն էլ, հիմնվելով իր աղբյուրի վրա, կարող է պնդել, թե նման հոդվածի համար Բորիկն իր հովանավորներից հավելավճար է ստացել ասենք մի 200 դոլարի չափով: Այդ աղբյուրները կարող են նաև պնդել, թե Բորիկին կոնկրետ Քոչարյանն է փող տվել՝ Սերժ Սարգսյանին սևացնելու ու ընդդիմության ներսում առկա ներքին պառակտվածությունը խորացնելու, ինչը պարզագույն ստորություն է…
Բորիկի տերերն ակնհայտորեն խնդիր են դրել՝ քաղաքական պրոցեսներից Սարգսյանին ու նրա թիմին դուրս թողնելու, ու դրա համար դիմել են արդեն վաղուց զզվեցրած կեղտոտ հակաքարոզչությանը, որը, սակայն, այս դեպքում վնասում է Բորիկին փող տվողներին ընդամենը՝ ի ցույց դնելով դրանց իրական դեմքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: