2021-ին ընտրական շենը հաղթահարած կուսակցություններն այս տարի ևս աջակցություն կստանան

2021-ին ընտրական շենը հաղթահարած կուսակցություններն այս տարի ևս աջակցություն կստանան

19 փետրվարի 2026 – 14:05 AMT

PanARMENIAN.Net – 2021-ին ընտրական շենը հաղթահարած կուսակցություններն այս տարի ևս աջակցություն կստանան: Կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին ՀՀ 2026 թվականի պետական բյուջեից նյութական աջակցություն ցույց տալու մասին» որոշման նախագիծը։

2026 թվականի պետական բյուջեից կուսակցություններին նախատեսվել է ընդհանուր առմամբ 520 մլն դրամ աջակցություն՝ տարեկան կտրվածքով։

Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հատկացվել է 268 մլն դրամ, «Հայաստան» դաշինքին՝ 163 մլն դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 50 մլն դրամ, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 38 մլն դրամ։

Որոշումն ուժի մեջ է մտնելու հրապարակումից հետո։

Կուսակցություններն ու դաշինքները ֆինանսական աջակցություն են ստանում ամեն տարի՝ ընտրություններում հավաքած ձայների համամասնությամբ։

Leave a Comment