Իրավապահները՝ Գագիկ Ծառուկյանի տանը. զննություն է իրականացվում

Իրավապահները՝ Գագիկ Ծառուկյանի տանը. զննություն է իրականացվում

Իրավապահներն այսօր զննություն են իրականացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տանը. Radar Armenia-ն տեղեկացավ նրա փաստաբան Էմին Խաչատրյանից։

Նրա փոխանցմամբ՝ տվյալ քրեական գործը որևէ առնչություն չունի Գագիկ Ծառուկյանի հետ։ Այն հարուցվել է դեռևս 2020 թվականին՝ Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ, և արդեն շուրջ վեց տարի քննվում է։

Գործի շրջանակում առաջացել է անհրաժեշտություն փորձագետների միջոցով զննել որոշ հողատարածքներ, որոնց մի հատվածը համընկնում է Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքների հետ։

«Մենք խոչընդոտելու որևէ նպատակ չունենալով՝ թույլատրել ենք, որպեսզի իրականացվի այդ զննությունը», — նշել է փաստաբանը։

Փաստաբանի խոսքով՝ գործողությունը տեխնիկապես բարդ գործընթաց չէ և, ամենայն հավանականությամբ, կավարտվի մոտ մեկ ժամվա ընթացքում։ 

Զննությունն այս պահին շարունակվում է։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment