Պացիենտների վիճակը բավականին ծանր է. առողջապահության նախարարը՝ Աջափնյակում կրակոցների հետևանքով վիրավորների մասին

Պացիենտների վիճակը բավականին ծանր է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորումների դեպքին։

Նախարարը միաժամանակ նշեց, որ իրականացվել են բոլոր անհրաժեշտ վիրահատական միջամտությունները։

«Հիմա լրացուցիչ այլ բան դեռ չեմ կարող ասել։ Գտնվում են բժշկական խիստ հսկողության ներքո», – նշեց Անահիտ Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 18-ին, Աջափնյակումկրակոցներ են լսվել։ Միջադեպի հետևանքով յոթ մարդ հոսպիտալացվել է։ Տեղափոխվածներից մեկն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է։

Leave a Comment