Բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Շվեյցարիայում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրող Պիրս Մորգանի հետ հարցազրույցում։
«Հաջորդ հանդիպումը նույնպես տեղի կունենա Շվեյցարիայում։ Սա այն տեղեկատվությունն է, որը ես այսօր ունեմ։ Իհարկե, մեր խումբը կվերադառնա, և ես ավելի մանրամասն տեղեկատվություն կունենամ, քան այս պահին ունեմ», – ասել է նախագահը։
Խոսելով Ժնևում եռակողմ հանդիպման արդյունքների մասին՝ Զելենսկին նշեց, որ «Ուկրաինան ավելի մոտ է ռազմական, քան քաղաքական ուղղությամբ բանակցությունների ավարտին»։
