Շոյգուի հույսերն առ այն, որ Նիկոլը որոշումներ կայացնելիս կառաջնորդվի հայ ժողովրդի շահերով, իզուր են



Նիկոլի՝ երկաթուղիների վերաբերյալ Երևանից ՌԴ-ին արված առաջարկին Զախարովայից հետո անդրադարձել է Շոյգուն՝ հստակեցնելով, թե որն է Մոսկվայի՝ այս հարցի վերաբերյալ ունեցած դիրքորոշումը: Բնականաբար, մերժելով Նիկոլի առաջարկը՝ Շոյգուն բավական հեռուն գնացող ակնարկ է  արել՝վերաբերող «համակարգին» ու հիշելով միջուկային թեմայով իր՝ օրերս արած մեկնաբանությունը:

«Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ փոխարինելու Ռուսաստանին հանրապետության երկաթուղիների կառավարման հարցում, թերմշակված որոշում է, և նման քայլից հետո կառուցված համակարգը կարող է մեկ օրում փլուզվել»,-մասնավորապես՝ ասել է Շոյգուն՝ հավելելով՝ գրեթե երկու տասնամյակի ընթացքում կառուցված համակարգը կարող է պարզապես մեկ օրում փլուզվել, և դրա պատասխանատվությունը որևէ բարեկամ երկիր չի կրի։ Նա նաև հույս էր հայտնել, որ  Հայաստանի ղեկավարությունը կելնի բացառապես իր քաղաքացիների շահերից:

Շոյգուի հայտարարությունն իրականում պետք է դիտարկել ավելի լայն կոնտեքստում. «համակարգ»-ի տակ, որի փլուզմամբ սպառնացել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը, չպետք է հասկանալ միայն երկաթուղիները, քանի որ Հայաստանի՝ որպես պետական համակարգի վրա Ռուսաստանի ունեցած ազդեցությունն իսկապես հսկայական է, և եթե Մոսկվայում շատ ցանկանան, ապա իսկապես կարող են մեկ գիշերվա մեջ ողջ պետական համակարգը փլուզել կամ առնվազը լրջագույ հարված հասցնել դրան. ունեն ինչպես երևացող, այնպես էլ չերևացող լծակներ, և այս մասին շատ լավ գիտի նաև Նիկոլը:

Շոյգուի հույսերն առ այն, որ Նիկոլը որոշումներ կայացնելիս կառաջնորդվի հայ ժողովրդի շահերով, իհարկե, իզուր են. այդպես երբեք չի եղել ու չի լինելու հետայսու ևս, քանի որ Նիկոլն օտարի դրածո է, որի գործատուները հստակ պլան են մշակել, թե ինչպես  է պետք կործանել պետությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment