Երևանի Աջափնյակ վարչական շրջանում երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորվների վիճակը գնահատվում է ծանր, ճեպազրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Բավական ծանր է մեր պացիենտների վիճակը, իրականացվել են անհրաժեշտ վիրահատական միջամտությունները, գտնվում են բժշկական խիստ հսկողության ներքո»,- ասել է նախարարը:
Աջափնյակ համայնքի Աբելյան փողոցում փետրվարի 18-ին կրակոցներ էին հնչել։ Ըստ Առողջապահության նախարարության՝ հիվանդանոց էր տեղափոխվել 7 քաղաքացի, մեկ անձ մահացել էր: ՆԳՆ-ն հայտնել էր, որ պարզել են տեղի ունեցած միջադեպի մասնակից անձանց շրջանակը։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
