Քննարկվել են ՀՀ և Լատվիայի միջև զբոսաշրջության ոլորտում գործակցության հեռանկարները

Քննարկվել են ՀՀ և Լատվիայի միջև զբոսաշրջության ոլորտում գործակցության հեռանկարները

19 փետրվարի 2026 – 12:48 AMT

PanARMENIAN.Net – Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և ՀՀ-ում Լատվիայի դեսպան Էդիտե Մեդնեն քննարկել են Հայաստան-Լատվիա համագործակցության հնարավորություններին զբոսաշրջության ոլորտում, այդ թվում՝ առաջիկա չվերթների մեկնարկին ընդառաջ համապատասխան միջոցառումների կազմակերպմանը։

Կողմերը ողջունել են մայիսի 2-ից Air Baltic ավիաընկերության կողմից մեկնարկող Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթները՝ ընդգծելով դրանց նշանակությունը երկկողմ զբոսաշրջային հոսքերի ակտիվացման, հարաբերությունների զարգացման և միջմշակութային հաղորդակցության խթանման տեսանկյունից։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը։

Leave a Comment