Aurora News | Լուրերը մեկ տողով. Կրակոցներից տուժածների վիճակը կայուն է. օտարերկրյա ներդրողներն ու հավասար իրավունքները

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

Աջափնյակի կրակոցների հետևանքով վիրավորվածներից մեկը մահացել է, մյուսների վիճակը կայուն է՝ հիմնականում հրազենային վնասվածքներով են։

•Էկոնոմիկայի նախարարը քննարկում է տաքսիստների վարկավորման հարցը՝ բանկերի և «Յանդեքս»-ի հետ։ Տաքսու վարորդները բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով նվազեցնել բարձր տոկոսադրույքները և գրանցվել որպես աշխատող։

•Կառավարությունը նոր տարածք է տրամադրել ԱԷԿ-ի ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցման համար։

•Պռոշյանում կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն՝ ՎԶԵԲ-ի աջակցությամբ։

•Կառավարությունը հաստատել է օրենքի նախագիծ, որով օտարերկրյա ներդրողները կունենան տեղականին հավասար իրավունքներ։

•Իրանի հարավում գրանցվել է 5.5 մագնիտուդով երկրաշարժ, զոհերի մասին տվյալներ չկան։

•Թաքեր Քարլսոնը հայտարարել է, որ Իսրայելում իրեն կանգնեցրել են օդանավակայանում, դեսպանատունն էլ հերքել է ձերբակալության մասին լուրերը։

Leave a Comment