Aurora News | ԱՄՆ նախագահը դեռևս Իրանին հարվածելու վերջնական որոշում չի կայացրել

CBS News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են հարվածել Իրանին արդեն այս շաբաթավերջին։

Թրամփին այս մասին տեղեկացրել են ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները։

ԱՄՆ նախագահը դեռևս վերջնական որոշում չի կայացրել։

Պենտագոնը նաև մասնակիորեն տարհանելու է անձնակազմը Մերձավոր Արևելքից հաջորդ երեք օրերի ընթացքում՝ Եվրոպա կամ ԱՄՆ։ Հեռուստաալիքի աղբյուրի խոսքով՝ սա ստանդարտ միջոցառում է հնարավոր ռազմական գործողություններից առաջ և չի նշանակում, որ հարձակումը անխուսափելի է։

Leave a Comment