
Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և այս օրն արդեն 15 տարի է, ինչ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Այս մասին Կառավարության՝ փետրվարի 19-ի նիստին հիշեցրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այսօր նախարարությունը Կառավարության նիստի բոլոր մասնակիցներին փոխանցել է գրքեր, որոնք տարբեր տարիներին հրատարակվել են պետության աջակցությամբ:
«Հուսով եմ՝ կարդալու ժամանակ կունենանք»,- ասաց նախարարը։