ՀՀ կառավարությունն այսօր՝ փետրվարի 19-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է ընդգրկված է 42 հարց, որոնցից 37-ը՝ չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի, 4՝ զեկուցվող։
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
Զեկուցվող հիմնական հարցերն են՝
- Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհների և երկաթուղիների վրա գտնվող կամրջային կառուցվածքների ցանկերը, դրանց վերակառուցման (կամ հիմնանորոգման) ծրագիրը ու կիրարկումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 2-ի N 591 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին (գաղտնի՝ 3-րդ և 4-րդ կետեր),
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 23-ի N 230-Ա որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին,
- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՌՍՎ ԿՈՄՊՈՏԵԽ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
- Որպես նվիրատվություն գույք ընդունելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելու մասին,
- Որպես նվիրատվություն գույք ընդունելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելու և «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու մասին,
- Անշարժ գույք ամրացնելու մասին,
- «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում գույք ներդնելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեից նյութական աջակցություն ցույց տալու մասին,
- Սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման կարգը, պայմանները, հավաստագրի կասեցման, ինչպես նաև հավաստագրված անձանց ռեեստրի վարման կարգը հաստատելու մասին:
Չզեկուցվող հարցերն են՝
- «Ներդրումների մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին,
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի N 1890-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
- Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,