Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը նոր հրաման է ստորագրել պաշտոնի նշանակելու մասին։ Հրամանի համաձայն՝ Երրորդ դասի խորհրդական Սուրեն Կամոյի Խաչատրյանը 2026 թվականի փետրվարի 17-ից նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչ՝ ազատվելով նույն վարչության քննիչի պաշտոնակատարի պաշտոնից։