ԱՄՆ-ն դուրս է բերում իր բոլոր զորքերը Սիրիայից


Միջազգային


Միացյալ Նահանգները դուրս է բերում իր մնացած բոլոր զորքերը Սիրիայից։

Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ ԱՄՆ-ն արդեն իսկ Արաբական Հանրապետությունից դուրս է բերում մնացած մոտ 1000 ամերիկացի զինվորներին:

Այս գործընթացը կարող է տևել մոտ երկու ամիս։ Որոշումը կապված չէ Միացյալ Նահանգների և Իրանի միջև լարվածության սրման հետ։


Leave a Comment