Նոր ճանապարհները կբարձրացնեն տարածաշրջանի նշանակությունը և չեն նվազեցնի Վրաստանի ռազմավարական դերը. Մակա Բոչորիշվիլի

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ճանապարհների կառուցումը դրական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա։

«Որոշ քաղաքական գործիչներ փորձում են օգտագործել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և նսեմացնել Վրաստանի ռազմավարական գործառույթը, որին ոչ մի ճանապարհ չի փոխարինի»,- ասել է նա։

Նախարարի խոսքով՝ տարածաշրջանում հաղորդակցությունների զարգացումը միայն կուժեղացնի դրա կարևորությունը և կնպաստի կապերի ընդլայնմանը։

Leave a Comment