Գազայի հատվածում հրադադարի խախտումները շարունակվում են, և տարածաշրջանում բռնությունը շարունակվում է՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ալ Արաբիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Մենք ողջունել ենք այն փաստը, որ ԱՄՆ նախագահ Թրամփի ծրագրի առաջին փուլը ներառում էր հրադադար, պատանդների ազատ արձակում և դիակների փոխանակում։
Դա տեղի է ունեցել։ Ընդհանուր առմամբ, ռազմական ակտիվությունը կտրուկ նվազել է, բայց հրադադարի խախտումները շարունակվում են», – նշել է նախարարը։ Լավրովը նշել է, որ կա վիճակագրություն, որը տարածել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները։
«Կան բազմաթիվ ցուցումներ, որ բռնությունը շարունակվում է թեև առանձին դեպքերում, բայց այնուամենայնիվ», – հավելել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։