Միհրան Պողոսյանը շաբաթ օրը կհայտարարի նոր ձեւաչափի մասին. «Հրապարակ»


Մամուլ


«Հրապարակ»-ը գրում է.

«Հրապարակի» տեղեկություններով, Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը պայմանավորվածություն է ձեռք է բերել ընտրություններին մասնակցել Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, այդ մեծ կոնսոլիդացիայի մասին Միհրան Պողոսյանը պլանավորվում է հայտարարել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության փետրվարի 21-ին կայանալիք համագումարին։ Օրերս նույն ձևաչափով ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել էր նաեւ Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» կուսակցությունը։ 


Leave a Comment